Միայն այսօր Ադրբեջանը հրետակոծել է 22 շինություն. Տավուշի մարզպետ
Այս օրերի ընթացքում գրանցվել է ադրբերջանական զինուժի կողմից վնասներ հասցնելու 51 դեպք, որոնցից 4-ը ենթակառուցվածքային, 4-ը` տրասնպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, եւ 41-ը՝ շինությունների: Այս մասին այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը` նշելով, որ հուլիսի 12-ից ի վեր վնասվել է 29 շինություն, իսկ այսօրվա ընթացքում 22-ը:
«Այս շինությունների նախնական ուսումնասիրությամբ մենք կրկին արձանագրեցինք, որ երկու շինություն հաստատ ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել առանց հիմնավոր շինարարության: Կառավարության որոշմամբ, մենք պետք է շատ արագ իրականացնենք այդ շինարարությունը, այսօր մենք Բերդ համայնքում ուսումնասիրել ենք շինարարական ռեսուրսները, այդ թվում ներառել ենք այն անձանց, որոնք վերադարձել են հայրենիք եւ համավարակի պատճառով չէին մեկնել արտերկիր: Այս ներուժը պետք է հնարավորինս օգտագործենք վթարված շինությունները շատ արագ վերականգնելու համար»,-ասաց նա:
Կարծիքներ