Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին. Մարուքյանն անդրադարձել է ԼՂ-ում սովամահության դեպքին

Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին. Մարուքյանն անդրադարձել է ԼՂ-ում սովամահության դեպքին

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպքին․

«Մենք արդեն 8 ամիս է՝ ամեն օր զգուշացնում էինք այդ մասին։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը դադարեցնելու համար»,- նշել է նա։ 

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, ԼՂ-ում գրանցվել է սովամահության դեպք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում