Ուրարտուն ոչ-ոքի է ավարտել Սերբիայի հավաքի առաջին խաղը

Ուրարտուն ոչ-ոքի է ավարտել Սերբիայի հավաքի առաջին խաղը

Սերբիայում ընթացող հավաքի շրջանակում «Ուրարտուն» առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել՝ մրցելով չեռնոգորական «Պետրովաց» թիմի հետ, հայտնում է armsport.am-ը։

Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:

Երևանյան թիմի կազմում միակ գնդակը հեղինակել է Նարեկ Աղասարյանը՝ երկրորդ կեսում խփելով պատասխան գնդակը:

Հիշեցնենք՝ «Ուրարտուի» ուսումնամարզական հավաքն անցնում է Սերբիայի Զլատիբոր քաղաքում և կտևի մինչև հուլիսի 16-ը:

Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ թիմը ևս 3 ստուգողական խաղ կանցկացնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում