23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Պ.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Էդվարդ Պ.-ին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, ով ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:

Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել  է սթափ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում