Առաջիկա ժամերին կվերսկսվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

Առաջիկա ժամերին կվերսկսվի Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է, որ եռակցումն ավարտվել է, և «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի շրջանցիկ հատվածը միացվել է գործող խողովակաշարին:

Առաջիկա ժամերին, որոշ տեխնիկական աշխատանքների իրականացումից հետո, քայլ առ քայլ կվերսկսվի Երևանի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում