ԵՄ-ի հարցված բնակիչների երկու երրորդը հարկավոր Է համարում Ուկրաինային հանրակցության մեջ ընդունելը

ԵՄ-ի հարցված բնակիչների երկու երրորդը հարկավոր Է համարում Ուկրաինային հանրակցության մեջ ընդունելը

Եվրամիության բնակիչների երկու երրորդը՝ 66 տոկոսը, կարծում Է, որ Ուկրաինային պետք Է ընդունել հանրակցության կազմ: Այսպիսին են հոկտեմբերի 5-ին SՖddeutsche Zeitung թերթում հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել Է Բերտելսմանի հիմնադրամի կողմից: Հետազոտությանը մասնակցել Է ԵՄ-ի անդամ երկրների շուրջ 12 հազար քաղաքացի. այն անցկացվել Է հունիսին:

Մյուսներից ավելի շատ նման հեռանկարը պաշտպանում են Լեհաստանում՝ հարցվածների 84 տոկոսը, ավելի քիչ Է Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Այդ երկու երկրներից հարցման մասնակիցների շուրջ 60 տոկոսը հանդես Է եկել Եվրամիությանն Ուկրաինայի միանալու օգտին: Նաեւ եվրոպացիների 60 տոկոսը պաշտպանել Է զենքի մատակարարումները նախկին խորհրդային հանրապետությանը, նման մատակարարումներին մյուսներից ավելի քիչ են հավանություն տալիս Իտալիայում (42 տոկոսը):

Եվրոպացիների 72 տոկոսը դրականորեն Է պատասխանել այն հարցին, թե արժե արդյոք, որ Եվրամիությունն ավելի շատ անկախության ձգտի Էներգետիկայի բնագավառում, նույնիսկ եթե դա ուղեկցվի գների աճով: Լեհաստանում դրան համաձայն Է 80 տոկոսը, Նիդեռլանդներում՝ 66 տոկոսը: Հունիսի վերջին Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունել Ուկրաինային եւ Մոլդովային հանրակցությանն անդամակցող երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրել: Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է, որ Ուկրաինային այժմ հարկավոր Է շատ աշխատել եւ կարեւոր բարեփոխումներ անցկացնել Եվրամիությանն անդամակցելու ճանապարհով առաջ շարժելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում