Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի արձակած կրակոցից հայ զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողը վիրավորում է ստացել բազկի հատվածում, կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում