Թուրքիան Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժում ստացած երկրներից է
2020թ-ից ի վեր եվրոպական երկրները մերժում են Թուրքիայի քաղաքակացիներին մուլտի վիզաների տրամադրման հարցում: ըստ վիճակագրական տվյալների՝ մերժած վիզաների 80%-ը կազմում են մուլտի վիզաները։
Ըստ ermenihaber-ի, Թուրքիան այն երկրներից է, որ Շենգենյան վիզայի դիմումների ամենաշատ մերժումն է ստացել։
Վերջերս Շենգենյան վիզայի համար դիմողները եվրոպական շատ երկրներից, հատկապես Գերմանիայից, պետք է երկար սպասեն դեսպանատուն մտնելու համար։
Շատերը չեն կարողանում դեսպանատներ մտնել խիտ հերթերի պատճառով, իսկ եթե դա էլ ստացվում է, ապա մերժում են ստանում: Սակայն ԵՄ-ից նշել են, որ դա միայն Թուրքիային չի վերաբերում։
2022-ին դիմումների թիվը հասել է 778․409-ի, որոնցից 120․876-ը մերժվել է, այսինքն 15․7%-ը։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 78․1%-ը, կազմել են բազմակի մուտքի (մուլտի) վիզա դիմումները։
Կարծիքներ