Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում ընթանում են Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունները

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում ընթանում են Դաշնային ժողովի Պետդումայի ընտրությունները

ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է, որ Հայաստանում գործող  6 ընտրատեղամասերից 4-ը գտնվում են Շիրակի մարզի տարածքում, որից մեկը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսարանում և երեքը՝ ռուսական 102-րդ ռազմական բազայում։

«Ամեն ինչ նորմալ  ընթանում է։ Գոհ եմ քաղաքացիների մասնակցությունից: Ուրախալի է ՌԴ քաղաքացիների նման վերաբերմունքը իրենց քաղաքացիական պարտականության հանդեպ: Վստահ եմ՝ ընտրություններին մասնակիցների  թիվը օրվա ընթացքում կավելանա»,- նշել է ՌԴ գլխավոր հյուպատոսը՝ տեղեկացնելով, որ տեղամասը բաց կլինի մինչև ժամը 20:00-ն, որից հետո հանձնաժողովը կանցնի հաշվարկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում