«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն
«Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի վրա հարձակմամբ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է հումանիտար եւ միջազգայնորեն ընդունված չափանիշներն ու սկզբունքները, որոնցից մեկը խաղաղ բնակչության եւ բնակավայրերի թիրախավորումն է։ «Մենք տարիներ շարունակ ականատես ենք լինում, որ Ադրբեջանի համար որեւէ նշանակություն չունի՝ գնդակոծում է մանկապարտեզ, բնակելի տուն, թե դիրք։ Ադրբեջանի հայատյացության ամենաբարձր աստիճանի դրսեւորումներից է, որ նրա համար անգամ մանկապարտեզները կարող են լինել ատելության թիրախ։ Բնականաբար, հայկական զինուժի կարեւոր գործառույթներից է ապահովել մեր սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության անվտանգությունը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը ճիշտ է համարում, որ հայկական կողմը փաստերով եւ տարբեր լեզուներով միջազգային հանրությանն է ներկայացնում Ադրբեջանի հակամարդկային կերպարը, երբ անգամ սեփական բնակչությանը չի խնայում եւ առիթի դեպքում օգտագործում է որպես վահան իր հակամարդկային եւ միջազգային պարտավորություններից դուրս գործունեությունն իրականացնելու համար...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
Կարծիքներ