ԱՄՆ-ը առաջիկա օրերին ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գործընթաց կնախաձեռնի
ԱՄՆ-ը առաջիկա օրերին ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու գործընթաց կնախաձեռնի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը:
«ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի համաձայն՝ ԱՄՆ-ի իրավունք ունի նախկինում սահմանված պատժամիջոցները վերադարձնելու գործընթաց նախաձեռնել: Թրամփի վարչակազմի՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման ուղղությամբ վարած քաղաքականությունը կդիմանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ակնհայտ ձախողումներին»,- հայտարարել է Քրաֆթը՝ նկատի ունենալով Իրանի նկատմամբ զենքի ներմուծման էմբարգոն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի առաջարկի չընդունմանը:
Ավելի վաղ Քրաֆթը հայտարարել էր էմբարգոյի երկարացման հարցում ունեցած հակադիր մոտեցման պատճառով Իրանին և Ռուսաստանին «անկյուն քշելու» մտադրության մասին: Քվեարկության արդյունքումն, սակայն, ամերիկյան նախաձեռնությունը, բավարար թվով կողմ ձայներ չհավաքելով, չընդունվեց:
Կարծիքներ