Թուլուզի տաճարի վրա հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է

Թուլուզի տաճարի վրա հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է Թուլուզի Սուրբ Ստեփանոս տաճարում պայթուցիկով պայուսակ թողնելու և փախուստի մեջ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը Twitter-ում հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դամանինը։

«Բերման է ենթարկվել մի տղամարդ, ով կասկածվում է Թուլուզի Սուրբ Ստեփանոս տաճարում ինքնաշեն պայթուցիկ սարք պարունակող փաթեթ տեղադրելու մեջ»,- գրել է Դարմանինը։

Ինչպես հայտնում է  Parisien թերթը, ժամը 08:30-ի սահմաններում անհայտ անձը եկեղեցական արարողության ժամանակ թողել է պայթուցիկ պայուսակ և դուրս է վազել փողոց։ Մայր տաճարի սպասավորը փորձել է կանգնեցնել նրան, սակայն կասկածյալը կարողացել է հրել նրան և փախչել։

Ծխականներին անմիջապես տարհանել են տաճարից, դեպքի վայր են ժամանել իրավապահների զգալի ուժեր, այդ թվում՝ սակրավորներ։ Պայթուցիկ նյութերի փորձագետները պարզել են, որ փաթեթը պարունակում է պայթուցիկ պիրոտեխնիկական սարք, որը, սակայն, չի գործել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում