Ղրղզստանը բացել է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար
Ղրղզստանը սահմաններ է բացել օտարերկրյա պետությունների, այդ թվում ՝ Հայաստանի քաղաքացիների համար:
Ինչպես հաղորդում է «Ակչաբար»-ը՝ վկայակոչելով Հանրապետական շտաբին, ցանկում ընդգրկված են այն երկրները, որտեղ նկատվում է COVID-19-ի նվազում:
Այն պետությունների թվում, որոնց քաղաքացիներն արդեն կարող են մեկնել Ղրղզստան ՝ Ռուսաստանն է, Վրաստանն է, Ադրբեջանն է, Հայաստանն է, Բելառուսն է, Ղազախստանն է, Թուրքմենստանն է, ինչպես նաեւ Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իտալիան եւ այլն:
Կարծիքներ