Հայաստանից օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտները երդվել են
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել օտարերկյա ռազմաուսումնական հաստատություններ ընդունված կուրսանտների երդման արարողությունը։
Ապագա սպաներն արտասահմանյան լավագույն ռազմաուսումնական համալսարաններում մասնագիտական կրթություն ստանալուց հետո վերադառնալու են Հայաստան և իրենց գիտելիքը ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր միջոցառման ժամանակ կուրսանտները հրահանգավորվել են լինել պատասխանատու և կարգապահ, իբրև Հայաստանի դեսպաններ բարձր պահել մեր երկրի պատիվն և հայրենիք վերադառնալ որպես կայացած, պրոֆեսիոնալ սպաներ։
Կուրսանտները մեկնումից առաջ որպես զինվորականներ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել։
Կարծիքներ