Հնդկաստանը չի կարող միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Հնդկաստանը չի կարող ուղղակի միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց կարող է օգնել երկու երկրների միջև հաղորդագրությունների փոխանցմանը։
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը, վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, հայտնել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2024 թվականի օգոստոսի 21-ից 23-ը կայցելի Լեհաստան և Ուկրաինա։
«Հնդկաստանը նշել է, որ չի կարող ուղղակի միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, բայց կարող է օգնել երկու երկրների միջև հաղորդագրությունների փոխանցմանը», - ասվում է հրատարակության մեջ։
Կարծիքներ