Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է քուրդ զինյալներին աջակցելու համար

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է քուրդ զինյալներին աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի ԱՄՆ-ին մեղադրել է քուրդ զինյալներին աջակցելու համար, որոնք, ըստ Անկարայի, հյուսիսային Իրաքում մահապատժի են ենթարկել 13 առևանգված թուրքերի` հայտնում է ekathimerini-ն:

Թուրքիան կիրակի հայտարարել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողությունների ժամանակ քուրդ զինյալները մահապատժի են ենթարկել առևանգված 13 թուրքի, այդ թվում՝ ռազմական և ոստիկանության աշխատակիցներին:

Վաշինգտոնն էլ հայտարարել էր, որ դատապարտում է սպանությունները, բայց պետք է հաստատվեն տեղեկությունները, որ քրդական կուսակցությունն է պատասխանատու:

Էրդողանն իր կուսակցության համակիրներին ասել է, թե այդ հայտարարությամբ ԱՄՆ-ը հաստատում է, որ աջակցում է Քրդական բանվորական կուսակցությանն ու սիրիական քրդական ուժերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում