Ռուսաստանում աճել է միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվը

Ռուսաստանում աճել է միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվը

2023 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում միգրանտները Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարել են ավելի քան 22 հազար հանցագործություն, ինչը 6.3 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս մասին հայտնի է դարձել ՆԳՆ-ի հրապարակած վիճակագրությունից:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱՊՀ երկրների քաղաքացիների կողմից կատարվել է 18.4 հազար հանցագործություն, ինչը 6.5 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։

Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից կատարվել է 6.9 հազար հանցագործություն, ինչը 14.2 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում