Հրշեջները մարել են Իջևանի հացատներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Իջևանի հացատներից մեկում բռնկված հրդեհը

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 3-ին, ժամը 16։15-ին ահազանգ է ստացել, որ Իջևան քաղաքում գտնվող հացատանը հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախյան փողոցում գտնվող «Հին Կայարան» կոչվող հացատան խոհանոցում (մոտ 30 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:32-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել են խոհանոցի առաստաղը և կենցաղային իրեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում