Գեղարքունիքի մարզում տղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

Գեղարքունիքի մարզում տղամարդը սպառնացել է 2 մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին

Երեկ՝ հունիսի 8-ին, վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է անում։ {ոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։ Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանում է մի կին և հայտնում, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկանները պարզում են, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից և տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզում են, որ ահազանգը հնչեցրել են Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի բնակարանից։ Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր՝ Կառլեն Մ․-ի, և եղբոր՝ Աբրամ Մ․-ի, դիմադրությանը հանդիպելով, դուրս է եկել տանից։ Արդեն ժամանած ոստիկաններն ու քննիչները սկսում են գործողություններ կատարել։ Ու մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, իսկ ոստիկանները զրուցում էին ընտանիքի անդամների հետ, ՊԾ Գեղարքունիքի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանը տան այգում, խոտերի մեջ հայտնաբերում է կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում են 2 հատ «Ֆ-1» նռնակներ իրենց պայթուցիչներով։ Այունհետև ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքն իր արդյունքն է տալիս։ Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտր տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ լինում է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվում են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։ Արդեն փաստերի ճնշման տակ Կառլեն Մ․-ն հայտնում է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Արտյոմ Մ․-ին, ով այն օգտագործել է պլաստմասե շշերի միջոցով ծխելու եղանակով։ Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Արտյոմ Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում