Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այդ մասին ասված է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:

 

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- նշված է գրառման մեջ:

 

Ինչպես արդեն հայտնել ենք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը բռնկվել էր խոտածածկ տարածքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում