Հայրենավաճառ էս տեսակի համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան, որից կփորձեն պոկել, քերել ամեն բան. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արա Աբրահամյանի ընկերությանը պատկանող տարածքի Երևանին վերադարձնելուն:
«Հայրենավաճառ էս տեսակի համար Հայաստանը եղել է ու կմնա խոպան, որից կփորձեն պոկել, քերել ամեն բան, միայն թե գրպանները 2 կոպեկ ավել մտնի։
Սրանց հայրենասիրությունը սկսվում և ավարտվում է իրենց գրպանում, անգամ ինքնիշխանությունը կզոհաբերեն, միայն թե թալանածը պահեն։
Հատիկ առ հատիկ վերադարձնելու եք, ճար չունեք»,- գրել է Չախոյանը։
Կարծիքներ