Հարավային Աֆրիկայում մեղուների պարսը 63 պինգվին է սպանել

Հարավային Աֆրիկայում մեղուների պարսը 63 պինգվին է սպանել

Սայմոնսթաունում մեղուների պարսը 63 աֆրիկյան պինգվին է սպանել: Риа новости-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Հարավային Աֆրիկայի ափամերձ թռչունների պահպանման հիմնադրամին (SANCCOB):

Կազմակերպությունից հայտնել են, որ այդ թռչունների այս տեսակը վտանգված է:
Հիմնադրամի անասնաբույժ Դեյվիդ Ռոբերթսը միջադեպը պատահականություն է անվանել և վստահեցրել՝ որ սա եզակի դեպք է:

Աֆրիկյան պինգվինները բնակվում են հարավային Աֆրիկայի ափերին և կղզիներում: Դրանք ընդգրկված են Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում