Լիբիայի իսլամիստները պահանջել են հետաձգել դեկտեմբերի վերջին նշանակված ընտրությունները

Լիբիայի իսլամիստները պահանջել են հետաձգել դեկտեմբերի վերջին նշանակված ընտրությունները

Լիբիայի իսլամիստները երկուշաբթի օրը պահանջել են հետաձգել երկրում՝ դեկտեմբերի վերջին նշանակված խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Այս մասին գրում է ТАСС-ը։

 «Մուսուլման եղբայրներ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք գերակշռում են Լիբիայի բարձրագույն պետական խորհրդում, հայտարարել են ներկա պայմաններում ընտրություններ անցկացնելու անհնարինության մասին:

Այս մասին Տրիպոլիում՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է բարձրագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ ալ-Միշրին:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում