Քանյե Ուեսթը չի ցանկանում բաժանվել Քիմ Քարդաշյանից
Քանյե Ուեսթը դեռ չի կարող մենակ թողնել Քիմ Քարդաշյանին։ Նախօրեին ռեփերը Դրեյքի հետ ելույթ է ունեցել Լոս Անջելեսի հուշահամալիրում կայացած Free Larry Hoover բարեգործական համերգում՝ ուշադրություն հրավիրելու բանտային բարեփոխումների վրա:
«Ինձ պետք է, որ դու վերադառնաս ինձ մոտ: Ավելի ճիշտ՝ Քիմբերլի»,- ասել է Ուեսթը։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն այս տարվա սկզբին ամուսնալուծության հայց էր ներկայացրել։ Սակայն Քանյե Ուեսթը չի ցանկանում բաժանվել կնոջից։ Drink Champs փոդքաստում ռեփերը հայտարարել է, որ ցանկանում է ընտանիքը միասին պահել։ Այժմ Քիմը հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ։
Կարծիքներ