Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականի կազմը Ստրանջայի մրցաշարում

Բռնցքամարտ. Հայաստանի հավաքականի կազմը Ստրանջայի մրցաշարում

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը:

Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ տարվա առաջին ստուգատեսին կմասնակցեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում