Մարտակերտի դաշտային հոսպիտալում ՌԴ ՊՆ բժիշկները օգնություն են ցուցաբերել 250 բնակչի

Մարտակերտի դաշտային հոսպիտալում ՌԴ ՊՆ բժիշկները օգնություն են ցուցաբերել 250 բնակչի

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական մասնագետներն Արցախի Մարտակերտ քաղաքի դաշտային հոսպիտալում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի:

 ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ հոսպիտալների տեղակայումից ի վեր բուժօգնություն են ստացել Արցախի ավելի քան 1200 բնակիչներ, այդ թվում ՝ 157 երեխա։

Բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ եւ Մարտակերտ քաղաքներում տեղակայված դաշտային հոսպիտալներում, ինչպես նաեւ կազմվել են բժշկական բրիգադներ, որոնք պոլիկլինիկական բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։

Բոլոր դիմող քաղաքացիները ստացել են խորհրդատվություն եւ համապատասխան նշանակումներ՝ որակավորված մասնագետների՝ թերապեւտների, վիրաբույժների եւ  այլ մասնագետների ստուգումներից հետո: Տեղի բնակիչները դիմում են հիմնականում տարատեսակ խրոնիկ հիվանդությունների սրացման, ինչպես նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, էնդոկրին համակարգի, ստոմատոլոգիական խնդիրների գանգատներով:

Խաղաղապահ զորախմբի կազմում աշխատում են 60 բժիշկ մասնագետներ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ ու էնդոկրինոլոգներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում