Ուկրաինան առաջին անգամ Mirage 2000 կործանիչներ է օգտագործել ՀՕՊ կարիքների համար

Ուկրաինայի զինված ուժերը ֆրանսիական Mirage 2000 կործանիչները, որոնք մեկ ամիս առաջ էին բերվել Ուկրաինա, առաջին անգամ օգտագործել է օդային տագնապի արձագանքման ժամանակ: Այդ մասին հայտնել է ուկրաինական ՀՕՊ ուժերի Telegram-ի ալիքը։
Փետրվարի 6-ին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ ֆրանսիական առաջին Mirage 2000 ինքնաթիռները հասել են Ուկրաինա: Նա չի հստակեցրել, թե Փարիզն ընդհանուր առմամբ քանի կործանիչ է նախատեսում մատակարարել, սակայն, ԶԼՄ-ների տվյալներով, խոսքը վեց ինքնաթիռի մասին է: Փորձագետների կարծիքով՝ այդ կործանիչներն օպտիմիզացված են հարվածային առաջադրանքների համար, բայց կարող են խոցել նաև օդային թիրախները։
Մարտի 7-ի գիշերը Ուկրաինայի ամբողջ տարածքում հայտարարվել է օդային տագնապ։ Տեռնոպոլի մարզում այն տևել է գրեթե 3,5 ժամ։ Տեղեկություններ են ստացվել Տեռնոպոլ, Իվանո-Ֆրանկովսկ և այլ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների մասին:
Կարծիքներ