Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևն Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային մի շարք հարցեր։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքը։
«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև էներգետիկ, տրանսպորտային, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնման, պաշտպանության ոլորտում և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ընդգծվել է երկու երկրների միջև փոխգործակցության կարևորությունը Միջին միջանցքի զարգացման գործում, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և դեպի եվրոպական երկրներ:
Կարծիքներ