Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Հայաստանի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ «Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին: Ուղեկցող մյուս ախտանշաններից են աղեստամոքսային խանգարումները, մաշկային տարբեր խնդիրները: Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդություններն են զարգացել:
Մասնագետը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստվել 5 տարեկանից բարձր և խրոնիկ խնդիրներ ունեցող անձանց. «Տարբեր երկրներում տարիքային շեմը տարբեր է, մենք ընտրել ենք միջին տարիքը, քանի որ 12 և բարձր տարիքի երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Երեխաներին պատվաստելու համար ԱՀԿ-ի կողմից խրախուսվում են Pfizer և Moderna պատվաստանյութերը:
Կարծիքներ