Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին. Ալեն Սիմոնյան

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին. Ալեն Սիմոնյան

«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Անկախության կերտման 30-ամյա ճանապարհն անցել է աշխարհաքաղաքական վերադասավորումների, շահերի բախման քառուղիներով՝ լի մեծ ու փոքր մարտահրավերներով, ծանր փորձություններով, փառապանծ հաղթանակներով:

Պատմությունն ապացուցել է, որ որևէ պատերազմ ի զորու չէ ընկճել հայի՝ հաղթանակներով թրծված ոգին։ Այս անկախությունը ձեռք է բերվել մեր անպարտ հերոսների կյանքով ու արյամբ, մեր մայրերի չմարող հավատով։ Արցախը՝ որպես հայի հավերժության բանաձև, լինելու է կանգուն, լինելու է ազատ, լինելու է անկախ։

Հավերժ փառք ու խոնարհում անկախության համար մարտնչած մեր հերոսներին, մեր սխրագործ քաջորդիներին։

Արցախյան վերազարթոնքի սպասումով՝ մաղթում եմ խաղաղություն և բարօրություն»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում