Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինին

Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին: Այս մասին տեղեկացրել է Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում