ԱՊՀ երկրների ղեկավարները որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»

ԱՊՀ երկրների ղեկավարները որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի համար»

ԱՊՀ երկրների ղեկավարները Բիշքեկում կայացած գագաթնաժողովում որոշել են հիմնել մեդալ «Խաղաղության ամրապնդման բնագավառում ավանդի  համար»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են ԱՊՀ Գործադիր կոմիտեում։

Նշվում է, որ այս միասնական միջպետական պարգևով կնշեն  Համագործակցության երկրների, ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ավանդը խաղաղության ամրապնդման գործում։

«Պարգևը կդառնա միասնական միջպետական ​​պատվանշան, որը կարտացոլի Համագործակցության պետությունների քաղաքացիների, ինչպես նաև այլ պետությունների ներկայացուցիչների հատուկ անձնական վաստակի ճանաչումը խաղաղության ամրապնդման և միջազգային անվտանգության պահպանման բնագավառում», - ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում