Քաղաքաշինական բոլոր նորմերը հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի կայքում
Քաղաքաշինական բոլոր նորմերն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի վերջին թարմացումներն այսուհետ հասանելի են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքում:
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ «Իրավական ակտեր» հատվածում ստեղծվել է «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկ» բաժինը, որտեղ հաստատվելուն և հրապարակվելուն պես զետեղվում են բնագավառի վերջին կարգավորումները:
Անհրաժեշտ նորմերը հեշտությամբ գտնելու համար դրանք խմբավորված են ըստ ուղղությունների, oրինակ՝ «Տրանսպորտային կառույցներ», «Շինարարական կոնստրուկցիաներ», «Բնակելի, հասարակական և արտադրական շենքեր ու շինություններ»:
Մշտապես թարմացվող էլեկտրոնային շտեմարանը մեկտեղում է www.arlis.am համակարգում առանձին-առանձին հրապարակվող փաստաթղթերը:
www.minurban.am կայքում գործում է նաև նորմերի՝ բանալի բառերով որոնման պարզ համակարգ:
Կոմիտեից հիշեցնում են, որ նորմերի մշակումը և արդիականացումը Կառավարության գործունեության ծրագրով Քաղաքաշինության կոմիտեին վերապահված և քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններից է: Միայն 2022 թ. կոմիտեի համակարգմամբ մշակվել կամ արդիականացվել է ընդհանուր առմամբ 20 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Նույնքան էլ նախատեսված է 2023թ., որից 7-ն արդեն մշակվել և հրապարակվել է:
Կարծիքներ