Թբիլիսիում ուժգին պայթյունը տեղի է ունեցել թթվածնային բալոնի պայթելու հետեւանքով. կա զոհ ու վիրավոր
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուժգին պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս մեկը՝ ստացել վնասվածքներ:
Վրացական լրատվական կայքերը, հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների ծառայություններին, նշում են, որ նախնական վարկածով, միջադեպի պատճառ է հանդիսացել շինություններից մեկում թթվածնային բալոնի պայթյունը: դեպքը եղել է շինարարական աշխատանքների ժամանակ, զոհվածն ու վիրավորը շինաշխատանքներ իրականացնող բանվորներից են:
Ըստ տեղեկությունների, դեպքը եղել է «Дежавю» ակումբում, որը Թբիլիսիի ֆիլհարմոնիկի մոտակայքում է գտնվում:
Պայթյունը հրդեհի բռնկմամբ չի ուղեկցվել, սակայն ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մոտակա շենքերի բնակելի տների պատուհանները փշրվել են:
Կարծիքներ