ՀՀ-ին պետք են իրագործելի ու հաշվարկված ծրագրեր. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«2 տասնյակից ավելի կուսակցություն եւ 4 դաշինք։ Նրանք ԱԺ առաջիկա ընտրություններին հաղթելու եւ երկիրն այս վիճակից դուրս բերելու հայտ են ներկայացրել...
«ՀՀ»-ին, մասնավորապես, հետաքրքրել է այն շղթան, որը մեզ կարող է ամուր ոտքերի վրա պահել․ 1․ միջազգային ենթակառուցվածքներին Հայաստանի ներգրավվածություն-Հնդկաստանի եւ Իրանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին Հյուսիս-Հարավ միջազգային լոգիստիկ խոշորածավալ ծրագրում ներառելու հետ կապված եւ մեր քայլերը՝ ի վերջո ի՞նչ ենք անելու այս հնարավորությունը չկորցնելու համար։ Չմոռանանք, որ Ադրբեջանը ներառված է Արեւելք-Արեւմուտք ծրագրում եւ արդեն հաջողել է Հյուսիս-Հարավում էլ լինելու: 2. Ռազմարդյունաբերություն-սա այն քաշող ուժն է, որ զուգահեռ մի քանի ոլորտներ կաշխատեցնի։ Բացի այդ՝ արժանավայել ու երկարատեւ խաղաղության համար պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի։ 3․ Ջրային պաշարների կառավարում- 21-րդ դարը նաեւ ջրային պատերազմների դարաշրջան է, եւ թշնամու՝ մեր հանդեպ հիդրոահաբեկչության փաստերը հայտնի են։ Եվ այս պատերազմից հետո, երբ վտանգվում են նաեւ գետաբերաններն ու ջրային ակունքները, մեր ունեցած պաշարների կառավարումն արդեն կենսական հարց է։ 4․ Ատոմային էներգետիկայի զարգացում-մենք ատոմային տերության մաս ենք՝ աշխարհաքաղաքական, տնտեսական ու էներգետիկ անվտանգության դրական հետեւանքներով հանդերձ։ Որպեսզի շարունակենք մնալ ատոմային տերության մի մասը, անպայման պետք է ունենանք նոր միջուկային բլոկ կամ բլոկներ:
Հիմա՝ ինչպես են պատրաստվում զարգացնել տնտեսությունը քաղաքական ուժերը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ