Նավալնիի մահվան դեպքում Բայդենը կանխատեսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան դեպքում, կանխատեսել է Ռուսաստանի հետ ողջ աշխարհի հարաբերությունների վատթարացում: Նա այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո, մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Նավալնիի մահը կլինի ևս մեկ վկայություն այն բանի, որ Ռուսաստանը շատ քիչ ցանկություն ունի կամ չի ցանկանում հարգել մարդու հիմնարար իրավունքները: Դա ողբերգություն կլինի … Դա ոչինչ չի բերի, բացի իմ և ամբողջ աշխարհի հետ հարաբերությունների վատթարացումից», – ասել է Սպիտակ տան առաջնորդը:
Պուտին-Բայդեն հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին, Ժնևում։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կլինի առաջինը Բայդենի պաշտոնավարումից ի վեր: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին ասել էր, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը սպասել է 50 տարի։
Կարծիքներ