Արագածոտնում վրացի վարորդի՝ 20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է, ցորենը՝ լցվել ճանապարհով մեկ

Արագածոտնում վրացի վարորդի՝ 20 տոննա ցորենով բարձված բեռնատարը կողաշրջվել է, ցորենը՝ լցվել ճանապարհով մեկ

Արագածոտնի մարզում 20 տոննա ցորենով բարձված КамАЗ-ը կողաշրջվել է, մոտ 200մ ճանապարհը լցվել է ցորենով: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Այսօր՝ Ժամը 18:30-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի 34-ամյա Կաբուլով Սոսլանը, իր վարած КамАЗ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Մ3 38 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, առաջ է ընթացել, ապա բախվել է բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվելով երկաթե պաշտպանիչ արգելապատնեշին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ կցորդիչում բարձված մոտ 20 տ ցորենը թափվել է՝ լցվելով մոտ 200մ ճանապարհի մեջտեղում:

Վարորդին օգնության են հասել Արտաշավան գյուղի բանկիչները, ովքեր նախ ճանապարհի մեջտեղից հեռացրել են թափված ցորենը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզային գումարտակում նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում