Ինչո՞ւ հենց Արա Այվազյանը նշանակվեց ԱԳ նախարար. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արա Այվազյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Վերջինս ունի բավականին հարուստ կենսագրություն:
Եվ հետաքրքիր է, որ նա վերջերս՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին է ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, մինչ այդ նա տարբեր երկրներում եղել է արտակարգ և լիազոր դեսպան: Այդ երկրներն են՝ Մեքսիկան, Կոստա Ռիկան, Կուբան, Հոնդուրասը, Գվատեմալան և Պանաման:
Հիշեցնենք՝ Զոհրաբ Մնացականյանի՝ աշխատանքից հեռացման մասին պարզ դարձավ նոյեմբերի 16-ին, երբ այդ մասին խորհրդարանում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դրան զուգահեռ Մնացականյանը հրապարակեց իր ձեռագիր գրված դիմումը: Դրանից մեկ օր հետո՝ նոյեմբերի 17-ին, հայտնի դարձավ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պաշտոնանկության մասին:
Սակայն համառ լուրեր են տարածվում այն մասին, որ այսքանով նախարարությունում կադրային փոփոխությունները չեն դադարելու, և առաջիկայում կրկին հեռացվողներ կլինեն, ընդ որում՝ կրկին փոխնախարարների մակարդակով:
Եվ հենց դա է պատճառ եղել, որ ընտրությունը կանգ է առել Այվազյանի վրա, որ վերջինս նշանակվեց փոխնախարարի պաշտոնում, իսկ արդեն վաղուց նշանակվածներն առաջիկայում հրաժեշտ կտան այդ պաշտոնին»:
Կարծիքներ