Շուրջ 100 000 արցախցի ստացել է միանվագ դրամական աջակցություն. նախարարն ամփոփել է 100 օրվա աշխատանքը

Շուրջ 100 000 արցախցի ստացել է միանվագ դրամական աջակցություն. նախարարն ամփոփել է 100 օրվա աշխատանքը

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված 30 000 քաղաքացի ստացել է 300 հազար դրամի չափով աջակցություն: Այս մասին ասվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հաշվետվությունում՝ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Նախ` ներկայացվել են արցախահայության աջակցության ծրագրերը.

Արցախի չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 68,000 դրամ միանվագ աջակցություն, անշարժ գույք չունենալու դեպքում՝ հավելյալ 15,000 դրամ.

Աջակցություն է ստացել շուրջ 100,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 7 մլրդ դրամ աջակցություն

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս և անչափահաս քաղաքացիներին՝ 300,000 դրամ աջակցության տրամադրում.

Աջակցություն է ստացել շուրջ 30,000 քաղաքացի,  տրամադրվել է 9 մլրդ դրամ աջակցություն

Պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի դարձած բնակելի անշարժ գույք ունեցող արցախցիներին միանվագ՝  250 հազար դրամ աջակցության տրամադրում.

Աջակցություն ստացել է 3,000 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 700 մլն դրամ աջակցություն

Սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին՝ վեցամսյա աջակցության տրամադրում․ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար՝ ամսական 30,000 դրամ, իսկ Արցախում ապրող հյուրընկալին՝ 45,000 դրամ.

Աջակցություն է ստացել շուրջ 1,800 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ աջակցություն(դեկտեմբեր)  

Աջակցություն է ստացել շուրջ 900 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 76 մլն դրամ  աջակցություն(հունվար)

Սեփականության իրավունքով իրենց պատկանող տանը Արցախի վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած արցախցիներին հյուրընկալող քաղաքացիներին՝ եռամսյա աջակցության տրամադրում․ Հայաստանում ապրող հյուրընկալին յուրաքանչյուր չափահաս արցախցու համար՝ ամսական 30,000 դրամ, Արցախում ապրող հյուրընկալին՝ 45,000 դրամ.

Աջակցություն է ստացել  շուրջ 200 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 12,5 մլն դրամ աջակցություն (դեկտեմբեր)

Աջակցություն է ստացել շուրջ 120 քաղաքացի, տրամադրվել է շուրջ 8,5 մլն դրամ աջակցություն (հունվար)

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովում։ Համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում ընդգրկվող (մինչև 3 ամիս ժամկետով) արցախցիներին մեկ աշխատանքային օրվա համար՝ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները.

Պոտենցիալ շահառուներ՝ 160 քաղաքացի, բյուջե՝ 52 մլն դրամ

Աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արցախցիների համար վճարովի պրակտիկայի ծրագրի իրականացում. ծրագրում ներգրավված Արցախի գործազուրկ քաղաքացիներին՝ ամսական 100,000 դրամ զուտ աշխատավարձ՝ 3 ամիս ժամկետով. գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին՝ ամսական 34,000 դրամ վարձատրում.

Աջակցություն ստացած՝  շուրջ 125  քաղաքացի, պետբյուջե՝ 28 մլն դրամ

Արցախցի մինչև 5 տարեկան երեխաներին՝ միանվագ 20,000 դրամ աջակցության տրամադրում.

Աջակցություն է ստացել շուրջ 14,700 երեխա, տրամադրվել է շուրջ 293 մլն դրամ աջակցություն

2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Արցախի բնակչության սպառած գազի և էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում.

Տրամադրված աջակցություն՝ 1 մլրդ դրամ

Արցախցի կենսաթոշակառուների և նպաստառուների 2020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակի և նպաստի վճարում.

Տրամադրված գումար՝ 940 մլն դրամ

Արցախի քաղաքացիների աջակցության միջոցառումների շրջանակում Արցախում կատարվող վճարումների գործընթացում ներգրավված «Արցախփոստ» ՓԲԸ-ի անձնակազմին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ եկամտի վճարում.

Տրամադրված գումար՝ 25 մլն դրամ

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցության տրամադրում՝ ամսական 68 հազար դրամ՝ 4 ամիս ժամկետով.

Պոտենցիալ շահառուներ՝  շուրջ 108,000 արցախցի, բյուջե՝ 30 մլրդ դրամ

Հայաստանում ժամանակավոր բնակվող արցախցիներին նախարարության կողմից  կացարանների տրամադրում.

Շահառուներ՝ շուրջ 1,500 քաղաքացի

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ համատեղ արցախցիների սոցիալական կարիքների սպասարկման նպատակով՝ սոցիալական շտապօգնության արագ արձագանքման՝ www.soc911.am հարթակի ստեղծում. կարիքներ ունեցողների և օգնություն տրամադրել ցանկացողների տվյալների հավաքագրում և համադրում.

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության հետ համատեղ Արցախում գրանցված և գործունեություն ծավալող իրավաբանական անձանց՝ փաստացի վճարած եկամտային հարկի չափով փոխհատուցման վեց ամսյա ծրագրի իրականացում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում