Կոլումբիայում 19 մարդ Է զոհվել հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում
Կոլումբիայում հարկային բարեփոխման դեմ բողոքների ընթացքում, որոնք սկսվել են անցած շաբաթ, զոհվել Է 19 մարդ, եւս շուրջ 800 հոգի տուժել են: Այդ մասին հաղորդել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Կոլումբիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Կոլումբիայի պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոյի խոսքով, որը մեջբերում Է El Pais-ը, տուժածների ավելի քան կեսը ուժային կառույցների աշխատակիցներ են: Նաեւ թերթը գրում Է ամբողջ երկրում 431 ձերբակալվածների մասին: Բողոքների ֆոնին երկրի նախագահ Իվան Դուկեի հետ «ջերմ հանդիպումից հետո» պաշտոնաթող Է եղել Կոլումբիայի ֆինանսների եւ պետական վարկերի նախարար Ալբերտո Կարասկիլիան, հաղորդվում Է նախարարության Twitter-ում: Դուկեն արդեն հայտարարել Է Կարասկիլիայի տեղում Խոսե Մանուել Ռեստրեպոյին նշանակելու մասին, որն զբաղեցնում Է առեւտրի, արդյունաբերության եւ զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Պաշտպանության նախարարը El Pais-ի հետ զրույցի ժամանակ բողոքողների դեմ ուժի կիրառումը համարել Է արդարացված: Մոլանոն հայտարարել Է, որ մի քանի տարածաշրջաններում «ագրեսիվ մարդիկ» փորձել են միանալ բողոքներին եւ «ապակայունացնել իրադրությունը»:
Նրա խոսքով՝ նրանցից ոմանք կապված են Farc եւ ELN ձախ արմատական խմբավորումների հետ: Հարկային բարեփոխման նախագիծը, որի հեղինակները եղել են ե՛ւ Կարասկիլիան, ե՛ւ Ռեստրեպոն, ենթադրում Էր Կոլումբիայի բյուջեի համալրում 26 տրիլիոն պեսոյով (ավելի քան 6 մլրդ դոլար), ինչը գերազանցում Է երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսը: Ենթադրվում Էր դրան հասնել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կիրառման ընդլայնման եւ ֆիզիկական անձանցից այլ հարկերի ու հանգանակությունների հաշվին: Բարեփոխումը քննադատություն Է առաջացրել գրեթե բոլոր քաղաքական ուժերի շրջանում եւ բողոքներ՝ ամբողջ երկրորդ մեկ, ինչից հետո Կոլումբիայի նախագահը հանձնարարել Է լրամշակել բարեփոխման նախագիծը, բայց ցույցերը շարունակվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ