Միշել Տեր-Զաքարյանը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մոնպելյեից»
Ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից:
«Ես հեռանում եմ 4 լավ մրցաշրջանից հետո: Հուսով եմ, որ թիմը կմնա լավագույն տասնյակում: Չեմ զղջում՝ ես լավ ժամանակ անցկացրեցի այս ակումբում, մենք լավ աշխատանք կատարեցինք, ու այսօր ամեն ինչ ավարտված է: Սա մարզչի կյանք է: Ժամանակը հասունացե՞լ է: Եթե իմ հեռանալուց հետո «Մոնպելյեն» հայտնվի եվրոպական մրցասպարեզում, ես շատ ուրախ կլինեմ: Երեկ առավոտյան ես խաղացողներին ասացի, որ հեռանում եմ, նրանք դադարեցին ինձ հետ խոսել», -ժպիտով ասել է Միշել Տեր-Զաքարյանը:
Կարծիքներ