Պոմպեոն ափսոսանք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Հս․ Կորեայի հետ հարաբերություններում «ավելի մեծ առաջընթաց չի գրանցել»
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն ափսոսանք է հայտնել, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հյուսիսային Կորեային չի կարողացել համոզել հրաժարվել իր միջուկային ծրագրից, գրում է Fox News-ը։
«Մենք նրան համոզեցինք չիրականացնել միջուկային փորձարկումներ և ավելի մեծ հեռահարության հրթիռների փորձարկումներ, բայց չկարողացանք նրան ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից»,- ասել է նա:
Պոմպեոն հիշել է 2018 թվականին որպես ԿՀՎ-ի տնօրեն Հյուսիսային Կորեա իր ուղևորության մասին՝ նշելով, որ այդ ժամանակ փորձել է թուլացնել երկու երկրների միջև լարվածությունը։
«Մենք փորձել ենք նվազեցնել լարվածության մակարդակը և ստեղծել մի իրավիճակ, որտեղ կարող էինք ռացիոնալ քննարկում ծավալել: Նախագահը պատրաստ էր քննարկել գագաթաժողովի անցկացման նպատակահարմարության հարցը»,- ասել է Պոմպեոն:
Նշենք, որ Թրամփը երեք անգամ հանդիպել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, սակայն Հյուսիսային Կորեան այդպես էլ չի համաձայնել ապամիջուկայնացմանը։
Կարծիքներ