Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպում նախապատրաստելու մասին
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նախապատրաստման մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
«Նա ցանկանում է հանդիպել: Եվ մենք նախապատրաստվում ենք: Նախագահ Պուտինը հանդիպում է ցանկանում, նա այդ մասին հայտարարել է նույնիսկ հրապարակավ: Մենք պետք է վերջ տանք ուկրաինական հակամարտությանը», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Կարծիքներ