Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց

Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց

Այցելել եմ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոց։ Լեգենդար մարզիկը, ինչպես միշտ, մեզ դիմավորեց իր առույգ ժպիտով։
Մարզադպրոցը մտադիր էինք հիմնանորոգել, բայց մասնագետների խորհրդով որոշեցինք լրիվ նոր շենք կառուցել Ազարյանի դպրոցի համար։ Դպրոցի տնօրինության հետ քննարկում ենք օպտիմալ վայրի ընտրության հարցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում