Արցախի արևելյան սահմանագոտում Բաքվի կողմից Bayraktar-ների կիրառման արդյունքում 3 պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախի արևելյան սահմանագոտում Բաքվի կողմից Bayraktar-ների կիրառման արդյունքում 3 պայմանագրային զինծառայող է զոհվել

Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի մարտի 25-ին ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով մահացու վիրավորում են ստացել Արցախի Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարությունից, նշելով՝ որ կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների հարազատներին և համածառայակիցներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում