«Քոչվորների երկիրը» կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆլմ» անվանակարգում
Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ Է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այդ մասին հայտարարվել Է ապրիլի 25-ին ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 93-րդ արարողության ժամանակ, որի հեռարձակոումը վարել Է ABC հեռուստաալիքը:
«Քոչվորների կյանքը» պատմում Է առանց աշխատանքի մնացած կնոջ մասին, որը հարկադրված Է թափառել ԱՄՆ-ով մեկ: Մարտ ամսին կինոժապավենն արժանացել Է «Ոսկե գլոբուսի» «Լավագուն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում: Չժաոն ծնվել Է Չինաստանում, բայց ապրում եւ աշխատում Է ԱՄՆ-ում:
Նա ավելի վաղ ստացել Է ԱՄՆ-ի Ռեժիսորների գիլդիայի մրցանակը հանգուցային անվանակարգում «Քոչվորների երկիրը» ֆիլմի վրա կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, նա արժանացել Է «Ոսկե գլոբուսի» լավագույն ռեժիսուրայի համար: Արարողության կազմակերպիչները չեն հետեւել ավանդույթին, որի համաձայն պարգեւատրումը միշտ ավարտվել Է լավագույն ֆիլմ անվանակարգով: Այս անգամ «Լավագույն ֆիլմը» վերջից սոսկ երրորդ անվանակարգն Էր: Դրանից հետո հայտարարվել են լագագույն դերասանը եւ դերասանուհին:
Ավելի վաղ արարողության ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը խոստացել Էր, որ հանդիսականներին ոչ քիչ անակնկալներ են սպասում: Դրանցից մեկն Է դարձել լավագույն ռեժիսորի հայտարարումն արարողության հենց ամենասկզբում. սովորաբար այդ հեղինակավոր անվանակարգի հաղթողները հայտարարվում Էին վերջանալուն մոտ:
«Օսկարների» հանձնման կարգը երբեք խիստ չի եղել, սակայն որոշակի ավանդույթներ այստեղ այնուամենայնիվ գոյություն ունեին: Կինեմատոգրաֆի բնագավառում վաստակի համար «Օսկար» մրցանակի հանձնման 93-րդ արարողությունը համավարակի պատճառով տեղի Է ունենում միանգամնից մի քանի վայրում: Որպես երկու հիմնական հարթակներ օգտավործվում են Dolby թատրոնը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) եւ քաղաքի Union Station երկաթուղային կայարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ