ԱՊԼ ակումբները խաղացողներին թույլ չեն տա մեկնել հավաքականների խաղերին այն երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի կարանտինային ցանկում են
ԱՊԼ ակումբները խաղացողներին թույլ չեն տա սեպտեմբերին կայանալիք հավաքականների խաղերին մեկնել այն երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի կարանտինային կարմիր ցանկում են։
Պրեմիեր լիգայի ակումբներն այս որոշումը կայացրել են միաձայն։ Որոշումը վերաբերում է Պրեմիեր լիգայի 19 ակումբների 60 խաղացողների, որոնք պետք է մեկնեին 26 երկիր, որոնք ներառված են կարմիր ցուցակում։
Մեծ Բրիտանիայի կարանտինային ցուցակում են Եգիպտոսը, Բրազիլիան, Թուրքիան, Ուրուգվայը և մի շարք այլ երկրներ, որտեղից վերադառնալուց հետո ֆուտբոլիստները ստիպված կլինեն կարանտին անցնել։
Կարծիքներ