ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2025 թվականի հունվարի 14-ին ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից,

բ) 2025 թվականի հունվարի 15-ին ժամը 10։00-ին` ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող, զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման կամ այլ հարցերի համար կարող են դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում