Երուսաղեմում ապրող ռաբբիին մեղադրել են քրիստոնյա միսիոներ լինելու մեջ
Երուսաղեմում բացահայտել են տարիներ շարունակ որպես ռաբբի հանդես եկած տղամարդուն, որն ընտանիքի հետ ապրել է ծայրահեղ ուղղափառ համայնքում և թաքցրել իր ինքնությունը:
Ինչպես փոխանցում է The Guardian-ը, տղամարդն իրականում քրիստոնյա միսիոներ է եղել Նյու Ջերսիից: Իսրայելում միսիոներների գործունեությունը վերահսկող կազմակերպությունից հայտնել են, որ վերջինս մշտապես կրել է ծայրահեղ ուղղափառներին բնորոշ հագուստ և անգամ հրեաների պսակադրութուններ է իրականացրել՝ իրականությունը թաքցնելու նպատակով:
Նշվում է, որ ընտանիքը հսկողության տակ է գտնվել շուրջ 7 տարի: Կազմակերպությունից հայտնում են, որ 2014-ին ընկել են տղամարդու հետքի վրա, սակայն նա «անհետացել է» իրենց տեսադաշտից:
Հաղորդվում է, որ միսիոների կինը հուդայականություն էր քարոզում սոցցանցերում, սակայն դրանք «քրիստոնեական նյութեր էր ներկայացնում»: Նա մահացել է անցյալ տարի և հուղարկավորվել է Երուսաղեմում՝ հրեական ավանդույթներով:
Իսրայելում շատերն են հրեաների դավանափոխությունը որպես լուրջ սպառնալիք դիտարկում:
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ տղամարդը հերքել է իրենց ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ինքը ծնունդով հրեա է:
Կարծիքներ