Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն առաջարկում է
Առաջարկում է քաղաքապետը
Սիրելի համաքաղաքացիներ, արդեն մեկնարկել են թվով 12 բակային տարածքների նոր ջրագծերի անցկացման և կապիտալ նորոգման աշխատանքները: Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե ո՞ր բակերն են ասֆալտապատվելու մյուս տարի՝ 2021 թվականին:
Սիրով պատասխանեմ. կնորոգվեն բոլոր այն բակերը, որոնք մինչև այս տարվա հոկտեմբերի 1-ը բնակիչների ուժերով կմաքրվեն ապօրինի կառույցներից ու հողազավթումներից:
Եվ ուրեմն վիճակը նետված է, ընտրությունը թողնված է բոլորիս և յուրաքանչյուրիս: Ի գործ:
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գրառումը
Կարծիքներ